Լեդի Գագայի զգեստները՝ երեխաների համար

21:10 • 01.08.11

Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան պատրաստվում է զբաղվել մանկական հագուստի արտադրությամբ: Դրանցից որոշները կլինեն հենց իր համերգային հանդերձանքի նման:

Այսպես, օրինակ, հանրությանն է ներկայացվել երգչուհու հայտնի պղպջակներով զգեստի, ինչպես նաև Կերմիտ գորտի կերպարով ու հայտնի մսային զգեստների՝ երեխաների համար նախատեսված տարբերակները, հաղորդում է Корреспондент-ը:

Հիշեցնենք, որ Լեդի Գագայի մսային զգեստը, որով նա հայտնվել էր MTV Video Music Awards-2010 մրցանակաբաշխությանը, ցուցադրվելու է ռոքնռոլի թանգարանում: