Կորիդան մշակույթ է

17:57 • 01.08.11

Իսպանիայի նախարարների խորհուրդը կորիդան երկրի Ներքին գործերի նախարարության իրավասությունից հանելու և մշակույթի նախարարությանը փոխանցելու մասին որոշում էընդունել, գրում է La Voz de Barcelona–ը։

Այսպիսով, կորիդան ճանաչվել է «արվեստի ճյուղ ու մշակութային երևույթ», որը «ամրացնելու ու պահպանելու է» մշակույթի նախարարությունը;

Կորիդայի կողմնակիցները վաղուց էին պնդում, որ այն արվեստների շարքին դասվի, բայց այժմ դժգոհ են ընդունված փաստաթղթից. նրանք բողոքում են, որ այդ որոշումը, ըստ էության, զրկված է իմաստից, քանի որ ինքնավար միավորումներին չի արգելում իրենց տարածքում կորիդա անցկացնել, ինչպես դա արեց Կատալոնիան 2010–ին։ Սակայն մյուս կողմից ողջունում են որոշումը, քանի որ այն ավելի կբարդացնի կորիդան արգելելու գործընթացը։