Մադոննան իր նոր ֆիլմը կներկայացնի Վենետիկում (լուսանկարներ)

23:30 • 01.08.11

Մադոննան պատրաստվում է իր նոր ֆիլմը ներկայացնել Վենետիկում: Հենց այնտեղ էլ առաջին անգամ կցուցադրվի պատմական W.E. մելոդրաման:

Ֆիլմի ինչպես ռեժիսորը, այնպես էլ պրոդյուսերը ինքը՝ Մադոննան է:

Ֆիլմը պատմում է սկանդալային դքսուհի Ուոլլիս Սիմպսոնի մասին, ում հետ ամուսնանալու համար ՄԵծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ VIII-ը 1936-ին հրաժարվեց գահից: Ֆիլմում գլխավոր հերոսների դերերը կատարում են Ջեյմս դ’Արսին և Անդրեա Ռայզբորոն:

Վենետիկի կինոփառատոնին մրցույթից դուրս կցուցադրվի 20 ֆիլմ, որոնց թվում են նաև Ստիվեն Սոդերբերգի և Ալ Պաչինոյի գործերը:

Համացանցում են հայտնվել Մադոննայի ֆիլմից որոշ նկարներ, որոնք ներկայացնում ենք ստորև: