Երևանի դիզայներն ազատվել է աշխատանքից. նոր դիզայները Գառնիկ Ամատունյանն է
Երևանի դիզայներ Վարդան Վարդանյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Tert.am–ին հայտնեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը։
Թե ինչ պատճառով է Վարդանյանն ազատվել աշխատանքից, Սարդարյանը չնշեց՝ կրկնելով, որ վերջինս ազատվել է իր դիմումի համաձայն։
Սարդարյանը նաև տեղեկացրեց, որ Երևանի նոր դիզայներ է նշանակվել Գառնիկ Ամատունյանը։










