Ամենաբարձր վարձատրվող դերասանը Դի Կապրիոն է. Forbes
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի այս տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը, որտեղ առաջին հորիզոնականում է հայտնվել Լեոնարդո դի Կապրիոն. նա անցյալ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածում վաստակել է 77 մլն դոլար։
Հարկ է նշել, որ այդ գումարի մեծ մասը նա ստացել է «Անիծվածների կղզի» և «Սկիզբ» թրիլլերներից, որոնք վարձույթում հավաքել են ավելի քան մեկ միլիարդ դոլար։
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է անցյալ տարվա առաջատար Ջոնի Դեփը, որը վաստակել է 50 մլն դոլար և դեռ շարունակում է եկամուտներ ստանալ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում խաղացած դերի համար։
Եռյակը եզրափակում է Ադամ Սենդլերը, որի եկամուտը կազմել է 40 մլն դոլար։ Նրան հաջորդում են Ուիլ Սմիթը (36 մլն դոլար) և Թոմ Հենքսը (35 մլն դոլար)։










