Ամերիկացի գիտնականը ցանկանում է հավաքել աշխարհի բոլոր գրքերը
Ամերիկացի գիտնական Բրյուստեր Կալեն որոշել է աշխարհում գոյություն ունեցող բոլոր գրքերից մեկական օրինակ հավաքել։
Գիտնականի նոր նախագիծը միայն տպագիր մամուլին է վերաբերում։ Կալեն ցանկանում է հավաքել երբևէ տպագրված բոլոր գրքերի օրինակները՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ դա գրեթե անհնար է։
Այդուհանդերձ, նրա գրադարանում արդեն կա մոտ 500հզ գիրք, և նրանց քանակն արագորեն աճում է։ Գիտնականը հաշվարկել է, որ կկարողանա հավաքել մոտ 10 մլն հրատարակում։
Գրքերը պահվում են հատուկ պահեստի կոնտեյներներում՝ որոշակի ջերմաստիճանի տակ։










