Սփիլբերգի ցուցակը
Համացանցում հայտնվել է հայտնի ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի այսպես կոչված «ուսումնական պլանը», որը կինեմատոգրաֆիստները «պետք է պարտադիր հաղթահարած» լինեն, ովքեր երազում են աշխատել իր հետ նույն թիմում, հայտնում է Collider–ը։
«Ուսումնական պլանի» հիմքում ընկած է դասական կինոն՝ Սիդնի Լյումետի «12 զայրացած տղամարդիկ», Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը», Ֆեդերիկո Ֆելլինիի «8 1/2–ը», Ֆրենսիս Կոպոլայի «Կնքահայրը», Ռոման Պոլանսկիի «Չինական թաղամասը», Չարլի Չապլինի «Նոր ժամանակները», Ակիրա Կուրոսավայի «Յոթ սամուրայները», Վուդի Ալլենի «Էնն Հոլը», Ալֆրեդ Հիչքոկի «Թռչունները» և այլ ֆիլմեր։
Ռուսական կինեմատոգրաֆից Սփիլբերգի ցուցակում տեղ են գտել Սերգեյ Էյզենշթեյնի «Զրահանավ «Պոտյոմկին»» ֆիլմը և Անդրեյ Կոնչալովսկիի «Փախչող գնացքը», որը նկարահանվել է ԱՄՆ–ում։
Հատկանշական է, որ ցանկում Սփիլբերգի միայն մեկ ֆիլմ է ներառված՝ 1977–ի գիտաֆանտաստիկ «Երրորդ աստիճանի մտերիմ հարաբերությունները» ֆիլմը։










