Էմի Ուայնհաուսի վերջին երգը կթողարկվի բարեգործական նպատակներով
Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի և ամերիկացի երգիչ Թոնի Բեննետտի կատարմամբ երգը, որը ձայնագրվել է 2011-ի մարտին, կթողարկվի բարեգործական նպատակներով:
1930-ի Body and Soul դասական երգի իրենց տարբերակը երաժիշտները ձայնագրել էին Լոնդոնի Abbey Road ստուդիայում: Բեննետտի խոսքերով՝ դա վերջին ավարտուն երգն է, որի վրա աշխատել է Էմին, հաղորդում է Корреспондент-ը:
Երգի վաճառքից ստացված ողջ գումարը կփոխանցվի Էմիի հոր կողմից հիմնադրված բարեգործական ֆոնդին, որը ստեղծվել է երգչուհու մահից հետո և նպատակ է հետապնդում օգնություն ցուցաբերել ալկոհոլային և նարկոտիկ կախվածություն ունեցեղ անձանց:
Հիշեցնենք, որ Էմի Ուայնհաուսը մահացել է ընթացիկ տարվա հուլիսի 23-ին: Երգչուհին 27 տարեկան էր: Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: Մի քանի շաբաթից հայտնի կդառնան տոքսիկոլոգիական անալիզների պատասխանները, որոնք գուցե բացահայտեն երգչուհու մահվան պատճառը:










