Մայքլ Ջեքսոնի ձեռնոցի ստարտային գինը՝ 85 հազար դոլար
Մայքլ Ջեքսոնի հայտնի ձեռնոցը գնահատվել է 85 հազար դոլար, հաղորդում է РБК-ն:
Այդ ձեռնոցով փոփ երաժշտության արքան նկարահանվել է «Թրիլլեր» երգի տեսահոլովակում: Վերոնշյալ գումարն աճուրդի հանված ձեռնոցի ստարտային գինն է:
Ձեռնոցը զարդարված է Swarovski-ի կրիստալներով: Ջեքսոնն այն նվիրել է նկարիչ Փոլ Բեդարդին, ով ստեղծել է ողջ աշխարհով հայտնի նկարը: Վերջինիս վրա պատկերված են ինքը՝ Ջեքսոնն այդ ձեռնոցով ու այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսին են Ալբերտ Էնշտեյնը, Մոնա Լիզան, Ջորջ Վաշինգտոնը:
Բացի ձեռնոցից աճուրդի են հանվելու Ջեքսոնի կրած սաղավարտը, սև գլխարկը և այլ պարագաներ:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս ռեկորդային 1,8 մլն դոլարով վաճառվել էր Ջեքսոնի բաճկոնը, որով նա նկարահանվել էր «Թրիլեր» տեսահոլովակում:










