Նոր Զելանդիայում 56 նկարիչ միաժամանակ կտավ են ստեղծել (լուսանկար)
02:05 • 04.08.11
Նոր Զելանդիայում աճուրդի է հանվել յուրօրինակ մի կտավ, որի վրա աշխատել է միաժամանակ 56 նկարիչ:
Նկարի անունն է «Իմ կյանքի լույսը»: Այն իրենից ներկայացնում է առանձին գործեր, որոնք միավորված են 1,3X1,15 մետր կտավում, հաղորդում է Росбалт-ը:
Կտավի վաճառքից ստացված գումարը նկարիչները պատրաստվում են փոխանցել անօթևան երեխաների օգնության ֆոնդին:

Placeholder










