«Հողեղեն գույների երգի» ցուցադրության վերջին օրերն են
Օգոստոսի 14-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում փակվելու է «Հակոբ Հակոբյան. Հողեղեն գույների երգը» ցուցահանդեսը:
Ինչպես նախապես տեղեկացրել էին կազմակերպիչները, ցուցահանդեսի ավարտին նախորդող տասն օրերի ընթացքում` օգոստոսի 4-14-ը, սրահի մուտքն անվճար է:
Ցուցահանդեսը բացվել է հուլիսի 14-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում, ուր ներկայացվել են Հակոբ Հակոբյանի 28 գեղանկարները և 10 քանդակները։
Նշենք, որ հանրահայտ հայ նկարիչ և քանդակագործ Հակոբ Հակոբյանն անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ԱՊՀ երկրների և Մերձավոր Արևելքի մի շարք քաղաքներում:










