Լեդի Գագան ցանկանում է կատարել Էմի Ուայնհաուսի դերը ֆիլմում
Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան ցանկանում է կատարել հուլիսի 23-ին մահացած բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի դերը նրա մասին պատմող վավերագրական ֆիլմում: Ֆիլմը ծրագրվում է նկարահանել Հոլիվուդում:
«Լեդի Գագան խոնարհվում էր Էմիի առջև, և այժմ իր կուռքի դերը կատարելուց բացի ոչ մի բանի մասին այդքան չի երազում»,-ասել է հոլիվուդյան ինսայդերներից մեկը:
Լեդի Գագան երբեք չի թաքցրել իր հիացական վերաբերմունքը Էմիի նկատմամբ: Վերջինիս մահից հետո նա ասել էր, որ երկու օր չի կարողացել արտաբերել որևէ բառ, հաղորդում է Корреспондент-ը:
Հիշեցնենք, որ Էմի Ուայնհաուսի դին հայտնաբերվել էր իր լոնդոնյան տանը՝ ընթացիկ տարվա հուլիսի 23-ին: Նա համարվում էր ամենահաջողակ բրիտանացի երգչուհիներից մեկը, ում անունը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել՝ որպես «ամենաշատ Գրեմմի ստացած բրիտանացի երգչուհի»:










