Սանկտ Պետերբուրգի վիրտուոզ երաժիշտները կգան Հայաստան

14:30 • 06.08.11

Մշակույթի նախարարության հրավերով հայ-ռուսական համագործակցության շրջանակում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում (Գյումրի, Երևան) համերգներով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական նվագախումը (գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Պավլով): Ծրագրում ընդգրկված են Չայկովսկու, Գորոդովսկու, Կորոբեյնիկի, Անդրեևի, Դմիտրիևի, Տարիդասի, Խաչատրյանի, Րիմսկի-Կորսակովի ստեղծագործություններից:

Երևանյան համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում` սեպտեմբերի 2-ին: