Ալբեր Քամյուն սպանվել է խորհրդային գործակալների կողմից. Corriere della Sera

17:12 • 07.08.11

Ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբեր Քամյուն հնարավոր է սպանվել է խորհրդային հետախուզության գործակալների կողմից, Խորհրդային Միության դեմ հնչեցրած քննադատության համար, գրում է իտալական Corriere della Sera պարբերականը:

Թերթը հենվում է գիտնական ու պոետ Ջովանի Կատելիի կարծիքի վրա, որը ուսումնասիրել է չեխ բանաստեղծ Յան Զաբրանի օրագիրը:

<Շատ տարորինակ բան եմ լսել մի մարդուց, ով շատ լավ տեղեկացված աղբյուրներ ուներ: Նրա խոսքով 1960-ին տեղի ունեցած դեպքը, որ Քամյուին կյանքի գին արժեցավ, կազմակերպել էին խորհրդային լրտեսները: Նրանք վնասել են մեքենայի անվադողերը>, - օրագրում գրել է Զաբրանը:

Նրա կարծիքով Քամյուին ոչնչացնելու հրամանը տվել է ԽՍՀՄ այդ ժամանակվա արտաքին գործերի նախարար Դմիտրի Շեպիլովը, Խորհրդային Միության` Հունգարիայում իրականացրած գործողությունների քննադատության համար:

Չի բացառվում, որ Քամյուն խորհրդային իշխանություններին բարկացրել է նաև Բորիս Պաստերնակին աջակցության համար: