Եգիպտոսի հնագույն բուրգը հնարավոր է՝ քանդվի
Եգիպտոսի հնագույն՝ Ջոսերի բուրգը փլուզման վտանգի տակ է, ուստի այստեղ անհապաղ պետք է սկսվեն վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի հնությունների հարցերով բարձրագույն խորհրդի նախագահ Մոհամմեդ Աբդել Մակսուդը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, տեղի իշխանությունները որոշում են ընդունել հրաժարվել մշակութային օբյեկտների պաշտպանության մի շարք այլ նախագծերից և զբաղվել բուրգի վերականգնման աշխատանքներով։
Մինչ այդ վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին ֆինանսավորման բացակայության պատճառով։ Հաղորդվում էր, որ բուրգի ներսում աննշան փլուզումներ են առաջացել։
Կահիրեից 30 կմ հեռու՝ Սակկարայում գտնվող Ջոսերի բուրգը համարվում է Եգիպտոսի տարածքում կառուցված առաջին բուրգ-դամբարանը։ Այն կառուցվել է մեր թվարկությունից շուրջ 2650 տարի առաջ։ Բուրգի բարձրությունը գերազանցում է 60 մետրը։










