Ռասել Քրոուն կլինի «Կործանված քաղաքի» քաղաքապետը

15:57 • 09.08.11

Դերասան Ռասել Քրուոն Ալլեն Հյուզի «Կործանված քաղաք» ֆիլմում կխաղա գլխավոր դերերից մեկը։
Ինչպես հաղորդվում է Deadline կայքում, դերսասանը կմարմնավորի քաղաքապետին, որը կասկածում է կնոջը ամուսնական դավաճանության մեջ և մասնավոր խուզարկու է վարձում՝ նրան հետևելու համար։ Խուզարկուի դերը կմարմնավորի Մարկ Ուոլբերգը, որը նաև ֆիլմի պրոդյուսերն է։

Ֆիլմի սցենարը գրել է Բրայան Թակերը։ 2008թ. այդ սյուժեն ընկավ այսպես կոչված սև ցուցակի» մեջ, որն իրենից ներկայացնում էր տարբեր պատճառներով չնկարահանված լավագույն սցենարների ոչ պաշտոնական աղյուսակ։

«Կործանված քաղաքի» բյուջեն կազմում է 60 մլն ԱՄՆ դոլար։ Նկարահանումները պետք է սկսվեն 2011թ. նոյեմբերին։ Ռեժիսոր Ալեն Հյուզն իր եղբոր՝ Ալբերտի հետ աշխատել է «Դժոխքից» և «Իլայի գիրքը» ֆիլմերի վրա։