King’s Speech ֆիլմը ներկայացում կդառնա
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր «Թագավորի խոսքը» ֆիլմի սցենարիստ Դևիդ Սայդլերը իր սցենարը կդարձնի թատերական պիես։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը։
Ենթադրվում է, որ պրեմիերան տեղի կունենա 2012թ. սկզբին Գիլֆորդում՝ Իվոն Արնոյի թատրոնում, այնուհետև ներկայացումներ կլինեն լոնդոնյան Վեսթ-Էնդում, իսկ հետո Բրոդվեյում։
Բեմադրող ռեժիսորը կլինի բրիտանացի Էդրիան Նոուբլը, որը հայտնի է Շեքսպիրի պիեսների բեմադրություններով։ Թե ովքեր կխաղան գլխավոր դերերում, առայժմ հայտնի չէ։










