Ջոլիի և Փիթի որդին առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում

21:40 • 11.08.11

Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի 10-ամյա որդեգրած տղան՝ Մեդոկս Ջոլի-Փիթը առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում, հաղորդում է Корреспондент-ը:

Տղան կկատարի Battling Boy ֆիլմի գլխավոր հերոսի դերը: Ֆիլմի հիմքում ընկած է համանուն կոմիքսը, որը պատմում է ինչ-որ աստվածության որդու մասին, ով իջել է Երկիր և պայքարում է հրեշների դեմ:

Մեդոկսի մասնակցությամբ ֆիլմի պրոդյուսերական աշխատանքները կատարելու է Բրեդ Փիթին պատկանող Plan B Entertainment ընկերությունը:

Հիշեցնենք, որ Մեդոկսը Անջելինա Ջոլիի որդեգրած առաջին երեխան է: Դերասանուհին 7-ամսյա երեխային որդեգրել է 2002-ին՝ մինչև Փիթի հետ ամուսնանալը:

Forbes-ի վարկածով՝ Անջելինա Ջոլին Սարա Ջեսիկա-Փարքերի հետ միասին ճանաչվել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին: Վերջին մեկ տարվա ընթացքում դերասանուհին վաստակել է 30 մլն դոլար: