ԱՄՆ-ում ընտրվել է հերթական պոետ դափնեկիրը

00:10 • 11.08.11

ԱՄՆ-ի նոր պոետ դափնեկիր է ընտրվել Ֆիլիպ Լիվայնը: Այդ մասին ասված է Կոնգրեսի գրադարանի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում, հաղորդում է Lenta.ru-ն: 

Լիվայնը ծնվել է 1928-ին Դետրոյտում և մի քանի տարի աշխատել է քաղաքի մեքենաշինական գործարաններից մեկում: Հենց այդ քաղաքն էլ պոետի բանաստեղծությունների հիմնական թեման է: 1995-ին Լիվայնը ստացել է Պուլիտցերյան մրցանակ:

ԱՄՆ պոետ դափնեկիրն ամեն տարի նշանակվում է Կոնգրեսի գրադարանի տնօրենի կողմից և հոկտեմբերից մինչև մայիս հանդես է գալիս դասախոսություններով, հրապարակային ընթերցանություններով, ինչպես նաև Գրադարանին է առաջարկում նոր պոետներ՝ նրանց ստեղծագործություններն արխիվում ներառելու համար: Դափնեկիրը ստանում է տարեկան 35 հազար դոլար աշխատավարձ: