Ռուսները սլավոններ չեն. Ուկրաինացի գիտնական
Ուկրաինացի գիտնական Վլադիմիր Բելինսկին մոտ 30 տարվա աշխատանքից հետո հրատարակել է «Страна Моксел, или Московия» գիրքը, որտեղ պնդում է, որ ռուսներն ու ուկրաինացիները միանգամայն տարբեր էթնիկ հիմք ունեն։
Բելինսկին փորձել է գիտականորեն հիմնավորել, որ ռուսների հիմքը ուգրո–ֆիննական է, վերլուծելով պատմական իրադարձություններն ու մարդկանց։
Հեղինակը հերքում է այն կարծիքը, որ աշխատությունն ուղղված է Ռուսաստանի դեմ և հույս ունի, որ բոլոր քննադատությունները գիտական հիմքի վրա կլինեն։
ԱՊՀ երկրների ինստիտուտի ուկրաինական մասնաճյուղում աշխատությունն անլուրջ գործ են որակել, իսկ ահա Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեն Բելինսկիին Իվան Ֆրանկոյի անվան մրցանակ է շնորհել։










