Գեյերի արգելված սիրո մասին երգող ամենահայտնի բրիտանացին հայ է (տեսանյութ)

19:16 • 12.08.11

21–ամյա բրիտանացի երգիչ, 300–ից ավելի երգերի հեղինակ, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Հարիսոն Քոսմո Գրիգորյան Ջարվիսը (Գրիգորյանը նրա մոր ազգանունն է։ Իսկ նրա հայրն անգլիացի է) հաստատուն քայլերով առաջ է գնում բրիտանական շոու բիզնեսում։ Ինչպես հաղորդում է բրիտանական Guardian պարբերականը, Ջարվիսը շուտով նաև ավարտին կհասցնի իր առաջին գեղարվեստական ֆիլմը։

Ջերվիսի  ամենահայտնի  ստեղծագործությունը, թերևս, նրա Gay Pirates երգն է (գեյ ծովահենները)։ Երգը երկու գեյ սիրեկանների մասին է, ինչպես նաև այն խտրականության մասին, որին  ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները հանդիպում են բոլոր ժամանակներում։