Ուկրաինան դեբիլանում է

17:01 • 12.08.11

Ուկրաինացի աշակերտների կեսը գիրք չի կարդում, իսկ Ուկրաինան ընդհանուր առմամբ հավակնում է առաջնակարգ դիրք զբաղեցնել Եվրոպայի՝ ամենաքիչ ընթերցող բնակչությամբ երկրների շարքում։

Մասնագետներն ահազանգում են. մոտ ապագայում Ուկրաինային դեբիլացում է սպառնում։

Ռուսաստանի ԳԱ կրթության սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սոբկինի հաշվարկով՝ եթե 1970–ականների սկզբին «խորհրդային» դեռահասը տարեկան մոտ 40 գիրք էր ընթերցում, ապա հետխորհրդային երկրների բնակիչը՝ միայն մոտ 10–ը։

TNS Ukraine–ի տվյալներով՝ եթե դեռ 2003–ին երեխաների 57 տոկոսն էր գիրք կարդում, ապա արդեն 2008–ին՝ 52 տոկոսը։

Корреспондент-ը գրում է, որ գրականության նկատմամբ «սառել են» նաև մեծերը։ Երբեմնի ամենաշատ ընթերցող հանրության մաս կազմող ուկրաինացիներն այսօր ՅՈՒՆԵՍԿՈ–ի վարկանշի համաձայն՝ ամենաշատ ընթերցող երկրների անգամ տասնյակում չկան, մինչդեռ «ամենագրքասեր» մարդիկ ապրում են Հնդկաստանում, իսկ ռուսներն ընդամենը 7–րդ հորիզոնականն են զբաղեցնում։

Գրականության հանդեպ հետաքրքրություն ունեն բրիտանացիների 73,5, գերմանացիների 66, ֆրանսիացիների 61%-ը, իսկ ռուսաստանցիների միայն 30 ու ուկրաինացիների 27 %-ն է զբաղվում ընթերցանությամբ։