Նարեկ Ավետիսյանը 33 արվեստագետի «վրձնով» պատկերել է «Մարգարտե ականջօղով աղջկան» (տեսանյութ)

11:26 • 12.08.11

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվել է ցուցահանդես` նվիրված Երիտասարդության միջազգային օրվան, որը 1999 թվականից նշվում է յուրաքանչյուր տարի օգոստոսի 12-ին: Արվեստի գործերի ցուցադրումը նպատակ ունի խրախուսել այն երիտասարդներին, ովքեր կարող են փոխել աշխարհը: Ցուցահանդեսը կներկայացվի մինչև օգոստոսի 16-ը:

Նարեկ Ավետիսյանն այս գեղանկարչական նախագծով փորձել է ստեղծել 17-րդ դարի մեծանուն հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի հանրահայտ «Մարգարտե ականջօղով աղջկա» կտավի ամենատարբեր ընկալումները: Նկարները 33-ն են` 33 արվեստագետներին բնորոշ ոճերով:

Շարքի վրա նկարիչն աշխատել է 4 տարի։ Նա չի շտապել, քանի որ կարևորում է յուրաքանչյուր նկարչի մոտեցման ճշգրիտ արտահայտումը: Նարեկ Ավետիսյանը իր այս շարքը ստեղծելու համար ընտրել է հենց Մարգարտե ականջողով աղջկա կերպարը, որովհետև դիմանկարների պատմության մեջ եզակի ստեղծագործություն է: