Մահացել է Warran-ի նախկին վոկալիստ Ջեյնի Լեյնը (տեսահոլովակ)

17:21 • 13.08.11

Ամերիկյան Warrant խմբի նախկին վոկալիստ Ջեյնի Լեյնը մահացել է Լոս-Անջելեսին մոտ գտնվող հյուրանոցներից մեկում, հաղորդում է Корреспондент-ը:

47-ամյա երաժշտի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

Լեյնը վերջին տարիներին տառապում էր ալկոհոլիզմով: Նա 2010-ին 120 օրով կալանավորվել էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: