Մահացել է Ռաջ Կապուրի եղբայրը՝ դերասան Շամի Կապուրը

15:14 • 14.08.11

Այսօր առավոտյան79 տարեկան հասակում վախճանվել է հնդիկ կինոդերասան և ռեժիսոր Շամի Կապուրը: Շամին լեգենդար դերասան Ռաջ Կապուրի եղբայրն էր:

Շամի Կապուրը համարվում է  Հնդկաստանի կինոարտադրության՝ Բոլիվուդի այսպես կոչված դասական շրջանի (20-րդ դարի 50-60-ական թթ.) ամենահայտնի դերասաններից մեկը: Շամիի մասնակցությամբ ֆիլմերը մեծ ճանաչում ունեին խորհրդային շրջանում. ամենահայտների ֆիլմերից են Betaab-ը («Սիրո ուժը») և Vidhaata-ն («Ամենակարողը»):