Սեպտեմբերին Կալինինգրադում Թարիվերդիևի անվան երգեհոնահարների մրցույթ կանցկացվի

17:52 • 15.08.11

Սեպտեմբերի 6–ից 11–ը Ռուսաստանի Կալինիգրադ քաղաքում Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային 7–րդ մրցույթը կանցկացվի, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը։

Կալինինգրադի ֆիլարմոնիայի տնօրենը տեղեկացրել է, որ մրցույթին մասնակցելու է ավելի քան 60 երաժիշտ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից,ԱՄՆ–ից, Չեխիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։

Ներկա են լինելու նաև Թարվերդիևի անվան մրցույթի առաջին փուլի հաղթողները։
Մրցույթն անցկացվում է 1999–ից սկսած , ամեն 2 տարին մեկ անգամ։