Այսօր Վիկտոր Ցոյի հիշատակի օրն է
Այսօր նախկին ԽՍՀՄ տարածքում կհիշեն «Կինո» խմբի ռոք հիմնադիր Վիկտոր Ցոյին։
Պետերբուրգում նրա երկպագուները ծաղիկներ կդնեն նրա շիրիմին։ Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», «Կամչատկա» կլուբ-թանգարանում տեղի կունենա նրա հիշատակի երեկո՝ «Վիկտոր Ցոյի հիշատակի օր» համերգը։ Նշենք, որ Ցոյի երկրպագուները նրա հայրենիքում՝ Ղազախստանում, կտեղադրեն նրա հուշարձանը։
Հիշատակի արարողության միջոցառումներ և համերգներ տեղի կունենան նաև Մոսկվայում և Կրասնոդարում։
Վիկտոր Ցոյը մահացել է 1990թ. օգոստոսի 15-ին ավտովթարից։ Պաշտոնական տվյալներով՝ նա քնել էր մեքենան վարելիս։ Ցոյի մահը ցնցել էր նրա երկրպագուներին։ Այդ ժամանակ նրանցից մի քանիսը նույնիսկ ինքնասպանություն են գործել։










