Էնքան են ինձ ամուսնացրել Օֆելյա Համբարձումյանի հետ. Ջիվան Գասպարյանը պնդում է, որ «սովորական կոնցերտ էր»

10:28 • 17.08.11

Ներկայացնում ենք որոշ հատվածներ Ջիվան Գասպարյանի հետ «Հրապարակ» օրաթերթի
հարցազրույցից.

- Ամեն դեպքում 65 տարի բեմի վրա`քիչ չէ շնորհավորելու համար:
- Դե հիմա ես ոչ մեկի դեմ պրետենզիա չունեմ, մարդիկ զբաղված են եղե, դա հրավերքով չի, ես չեմ հրավիրել ոչ մեկի, ցանկության հարց է, ով ցանկություն ունի`եկել է:
- Իսկ ովքե՞ր էին եկել:
- Աննա Մայիլյանն էր, Գևորգ Հակոբյանն էր`Օպերայի սոլիստը, ամեն մեկը մի համարով ելույթ ունեցան ինձ հետ, շատ մարդ էր եկել, մեր լեզվով ասած` շատ «քիփլիկ», կոնկրետ համերգ էր, ու դրանից ավել պետք չէր:
- Մշակութային, քաղաքական գործիչներից ովքե՞ր կային:
- Ոչ մեկը:
- Իսկ հրավեր եղե՞լ է, իրենք տեղյա՞կ էին:
- Ոչ մեկին ոչ ասել ենք, ոչ հրավիրել ենք, ոչ մեկը…սովորական կոնցերտ էր, կառավարական միջոցառում չէր, ոչ էլ կառավարության հետ կապ ունենք` էդ համերգի մասով եմ ասում:
- Բայց կազմակերպիչներից ոմանք ասում են, որ համերգին հրավիրվել է կառավարության կազմը, ուժային կառույցների ղեկավարները, սակայն ոչ ոք չի եկել:
- Դե ամեն ինչ ասում են, հո տենց չի, ինչ ասես Ջիվան Գասպարյանի հետ կարող են կապել: Էնքան են ինձ ամուսնացրել Բելլա Դարբինյանի հետ, Օֆելյա Համբարձումյանի հետ, ժողովրդին կարո՞ղ ես բան ասես, ամեն մեկը մի հատ պրովոկացիա է անում, ու տենց գնում է: Շատ սովորական մի հատ համերգ է եղել, «Շանթն» էլ եկել-նկարել է ու երևի ցույց կտա:
- Խոսակցություններ էին շրջանառում, որ սա Ձեր վերջին մենահամերգն էր, ճի՞շտ է դա:
- Ոչ, ես վերջին համերգ չեմ հայտարարել, ես դեռ ի վիճակի եմ նվագելու: