Բուենոս Այրեսում տանգոյի աշխարհի առաջնություն է անցկացվելու (տեսանյութ)
Բուենոս Այրեսում բացվել է Տանգոյի միջազգային փառատոնը, որը կտևի մինչև ամսվա վերջ։
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, փառատոնի շրջանակներում տեղի կունենան ավելի քան 150 համերգներ, մաստեր-կլասեր, պարային երեկոներ և կոնֆերանսեր՝ ավելի քան 500 հայտնի արտիստների մասնակցությամբ։
Կգործի «Կառլոս Գարդել. մարդուց մինչև լեգենդ» ցուցահանդեսը՝ նվիրված աշխարհահռչակ տանգոյի արքային։
Տոնակատարության կենտրոնական իրադարձություններից կլինի տանգոյի աշխարհի առաջությունը, որի նախընտրական փուլը կսկսվի հաջորդ շաբաթ։ Կազմակերպիչներն առայժմ չեն նշում, թե որ երկրները կմասնակցեն մրցույթին, բայց հաղորդվում է, որ կմասնակցեն 480 պարային զույգ ամբողջ աշխարհից։ Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 29-ին և 30-ին՝ մայրաքաղաքի «Լունա պարկ» մարդազադաշտում։
Տանգոյի փառատոնը և աշխարհի առաջնությունը Արգենտինայում անցկացվում է 10-րդ անգամ՝ Բուենոս-Այրեսի քաղաքային իշխանությունների հովանու ներքո։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Բացի այդ, արգենտինական տանգոյի երկրպագուների խնդրանքով Բուենոս Այրեսում շուտով կկանգնեցվի տանգոյին նվիրված պողպատե արձան, որը կդառնա երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկը։
Երեքշաբթի ելույթ ունենալով տարվա գլխավոր պարային իրադարձության բացման արարողությանը՝ Արգենտինայի մայրաքաղաքի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին նշել է, որ «Տանգոն Բուենոս Այրեսի ինքնության մի մասնիկն է»։ Նա հիշեցրել է, որ 2009թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն արգենտինական տանգոն հայտարարել է համաշխարհային մշակութային ժառանգություն և ցանկություն է հայտնել, որ այս օրերին «Բուենոս Այրեսը վերածվի մեկ մեծ միլոնգայի»։










