Հրաշք ասֆալտի վրա (լուսանկարներ)
Վերջին շրջանում մեծ տարածում է գտել ասֆալտի վրա գրաֆիկական 3D պատկերների ստեղծումը։ Այս պատկերները հնարավոր է տեսնել միայն կոնկրետ մի անկյան տակ, քանի որ միայն այդ դեպքում է այն անհրաժեշտ տեսք ստանում։ Այսօր արդեն եռաչափ ու միևնույն ժամանակ հարթ մակերեսի վրա արված պատկերները շատ են օգտագործվում գովազդում։
Փողոցային արվեստի այս ճյուղում հատկապես հայտնի են գերմանացիներ Էդգար Մյուլլերն ու Մանֆրեդ Ստադերը, արգենտինացի Էդուարդո Ռոլերոն, բրիտանացի Ջուլիան Բիվերը, ամերիկացի Կուրտ Վինները, ինչպես նաև ռուս Ֆիլիպ Կոզլովը։



























