Արշալույս Հարությունյանի «Թափառումը»՝ Կինոշոկի մրցութային ծրագրում

16:27 • 23.08.11

ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի «Կինոշոկ-2011» կինոյի 20-րդ հոբելյանական փառատոնի հիմնական մրցութային փուլ է անցել 14 ֆիլմ, այդ թվում Հայաստանը ներկայացնող Արշալույս Հարությունյանի «Թափառում» ֆիլմը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մրցութային ծրագրերի ժյուրիի անդամների կազմում են Ռուսաստանի և ԱՊՀ մշակույթի ականավոր գործիչներ։ Երրորդ տարին անընդմեջ փառատոնի շրջանակներում կանցկացվի մրցույթ լավագույն կինոնախագծի համար։ Ժյուրին փառատոնի նախագահ Վիկտոր Մերեժկոյի գլխավորությամբ ուսումնասիրում և ընտրում է լավագույն կինոնախագծերը ։
Այս տարի իրենց նախագծերով և աշխատանքներով Անապա կժամանեն պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից և այլ երկրներից։

«Կինոշոկի» շրջանակներում տեղի կունենան ստեղծագործական երեկոներ, կլոր սեղաններ, ոչ մրցութային ցուցադրություններ Անապայի բաց հրապարակներում։