Էմի Ուայնհաուսի հայրը վերադարձնում է երգչուհու երկրպագուների գումարները

22:27 • 24.08.11

Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի մահից հետո նրա հայրը՝ Միտչելը որոշել էր դստեր անունով բարեգործական հիմնադրամ հիմնել, որը պետք է օգներ ալկոհոլիզմով տառապող մարդկանց:

Էմիի երկրպագուները ողջունել էին այդ մտահղացումն ու կազմակերպության բանկային հաշվեհամարին մեծ գումարներ էին փոխանցել, հաղորդում է Lifenews-ը:

Սակայն այն բանից հետո, երբ Էմիի հայրը պարզեց, որ The Amy Winehouse Foundation անունով ֆոնդը գրանցված է այլ անձանց կողմից, ովքեր որևէ առնչություն չունեն երգչուհու անվան հետ, որոշեց հետ վերադարձնել երկրպագուների գումարները:

Այնուամենայնիվ, Միտչելը չի հրաժարվել Էմիի անունով ֆոնդ բացելու գաղափարից: Նա պատրաստում է փաստաթղթերը՝ նոր հայտ ներկայացնելու համար: