Լիաննան ուզում է բալիկ ունենալ իր սիրած տղամարդուց
«168 ժամ» օրաթերթը զրուցել է երգչուհի Լիաննայի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
–15 տարի է՝ բեմում ես։ Երբևէ չես զգացել, որ կրկնվում ես։
–Բնականաբար, եղել են պահեր, երբ ներքուստ զգացել եմ, որ կրկնվում եմ։ Սակայն դա ևս նորմալ է։ Կարևորը՝ գիտակցել այդ փաստը, ֆիքսել ներսում, որպեսզի առհասարակ կյանքդ՝ լինի ստեղծագործական, թե անձնական, կրկնության չվերածվի։ Այս 15 տարիների ընթացքում միշտ փորձել եմ օրիգինալ լինել՝ երգարվեստում չկորցնելով իմ տեսակը։ Ինձ համար շատ կարևոր է Լիաննա ձեռագիրը։
–Իսկ ո՞րն է Լիաննա ձեռագիրը։
–Կան արտառոց (սպեցիֆիկ) ձայներ, որոնք տարբերում ես առաջին իսկ հնչյունից։ Լսելով Շադեին՝ ոչ ոք չի շփոթի նրա ձայնը որևէ այլ երգչուհու հետ։ Բացի ձայնային տվյալներից՝ շատ մեծ նշանակություն ունի նաև երգի մատուցման ձևը։ Ինչ էլ փորձեմ երգել, միևնույնն է, «լիաննայական» եմ երգելու։
–Երգիչների քո սերնդի ներկայացուցիչներից շատերը համեմատաբար ավելի քիչ են երևում եթերում, քան նորաթուխ «աստղերը»։ Թվում է, թե նրանք «բազմանում» են ոչ թե օրերով, այլ ժամերով։
– Ցավոք, մեր երկրում գնալով շատանում են նրանք, ովքեր աշխատում են սխալ հասցեով։ Եթե մի օր մեկի խելքին հանկարծ փչում է, որ ինքը լավ շինարար կարող է լինել, չնայած, որ կյանքում մի մեխ անգամ չի մեխել, ապա նա առանց երկար–բարակ մտածելու հայտարարում է, որ պատրաստ է տունդ «եվրոռեմոնտ» անել։ Եվ եթե վստահես նրա «100 տոկոսանոց» խոսքին, տանիցդ միայն ավերակներ կմնան։ Ինքնակոչ մասնագետները շատ են բոլոր բնագավառներում։ Եվ երաժշտությունը բացառություն չէ։ Վատորակ երգիչն ու նրա անճաշակության համատարած քարոզչությունը եթերով կարող է ավերել ամբողջ սերնդի ճաշակ։ Եվ այն դժվար ՝ «վերանորոգվում»։ պարզապես յուրաքանչյուր ոք պետք է իր գործով զբաղվի։
–Եթե չերգեիր, ի՞նչ մասնագիտություն կընտրեիր։
–Իմ գերդաստանի ներկայացուցիչները՝ մի կողմից՝ բժիշկներ են, մյուս կողմից՝ երաժիշտներ։ Բոլորը ենթադրում էին, որ բժշկուհի եմ դառնալու։ Իսկ քրոջս համար «կանխատեսում» էին երգչուհու կարիերա։ Արդյունքում՝ եղավ հակառակը։ Քույրս բժշկության ոլորտում է աշխատում, ես՝ բեմում եմ։ Քույրս մինչ օրս էլ հիանալի երգում է։ Ամեն դեպքում, որքան էլ փոքր ժամանակ ասում էի, որ բժիշկ եմ դառնալու, միևնույնն է, գիտակցում էի, որ պարզապես կրկնում եմ մեծահասակների կարծիքը։ Իրականում ես միշտ պատկերացրել եմ ինձ բեմում. Եթե չերգեի, ապա կպարեի կամ հանդես կգայի որպես դերասանուհի։ Հաստատ բեմի մարդ կլինեի։
–Հարսանիքներին ելույթ ունենալիս երբևէ չե՞ս վիրավորվել այն հանգամանքից, որ քո երգելու ընթացքում «հանդիսատեսը» ստամոքսը կցնելով է զբաղված։
–Սկզբնական շրջանում շատ դժվար էր այդ իրականության հետ համակերպվելը։ Ծանր է յուրաքանչյուր երգչի համար, երբ լուրջ բեմից հանկարծ հայտնվում ես դահլիճում, որտեղ քո կատարման ժամանակ մարդիկ ոչ թե քեզ են նայում, այլ իրենց ափսեի պարունակությանը։ Սակայն, մյուս կողմից, պետք է կարողանալ հարցին երկու կողմից նայել։ Չէ՞ որ ես ևս կարող եմ լինել հանդիսատեսի շարքում իմ հարազատի տոնակատարության ժամանակ, իսկ բեմում այդ պահին կարող է երգել ընկերներիցս մեկը, ով իր կատարմամբ ավելի գեղեցիկ և հետաքրքիր կդարձնի մեր տոնը։ Երգչի ուժը կայանում է նրանում, որ իր երգն այնպես կատարի, որպեսզի խնջույքին ներկա յուրաքանչյուր ոք մոռանա ուտելու մասին և միայն երգով տարվի։
–Թվում է, թե հեռու ես շոու–բիզնեսի ներկայացուցիչների կողմից կազմակերպվող տարաբնույթ «տուսովկաներից»։ Իրականում հեռո՞ւ ես, թե՞ քեզ ներս չեն թողնում իրենց գլամուրային թիմ։
–Ես միաժամանակ և բարդ, և հեշտ անձնավորություն եմ։ Բարդ եմ վատ դերասանություն անող՝ ստախոսների, քծնողների և երկերեսանիների համար։ ես չեմ ընդունում միջին կարգի հարաբերությունները։ Կամ սիրում և նվիրվում եմ մարդուն, կամ չեմ ընդունում և ոչ էլ ձևացնում եմ, թե աչքիս լույսն է։ Ով ուզում է լինել՝ անգամ քույրս, ով ինձ համար ամենա–ամենան է, եթե սխալ է, ասում եմ՝ սխալ է։ Վերջերս մի երգչուհի, չեմ ուզում նշել անունը, իր նոր ձայնագրությունը հանձնել էր ինձ, որ լսեմ ու հայտնեմ կարծիքս։ Ախր, շատ վատն էր։ ինչպե՞ս չասեմ նրան այդ մասին։ Ընկերներս երբեմն կատակում են՝ ասելով. «Մի օր կգտնվի մեկը, ով քո անկեղծության պատճառով մարդասպան է վարձելու և վերացնելու քեզ»։
–Իսկ ո՞ւմ է պետք քո անկեղծությունը։
–Ինձ։ Երբ զգամ, որ ստում կամ քծնում եմ՝ կդադարեմ հարգել ինձ։
-Այն օրվանից,ինչ պարզ դարձավ, որ «Եվրատեսիլ 2012»–ը տեղի է ունենալու Ադրբեջանում, թվում էր, թե մեր երգիչներից շատերն այլևս առաջվա աշխուժությամբ չեն պայքարելու այդ մրցույթի համար։ Չ՞ես ցանկանում նույն անկեղծությամբ ելույթ ունենալ Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլում»։
-Ընկերներս մշտապես ինձ հարցնում էին,թե ե՞րբ ես ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլում»։ Ասեմ, որ երբևէ լուրջ նշանակություն չեմ տվել այդ մրցույթին, քանի որ այն բացահայտ քաղաքականացված շատ թանկ միջոցառում է, որտեղ յուրաքանչյուր երկիր քվեարկում է իր հարևանի օգտին։ Միշտ կատակում էի, ասելով՝ «Երբ մի օր հանկարծ որոշվի, որ «Եվրատեսիլն» անցկացվելու է Թուրքիայում կամ Ադրբեջանում, մեր կազմակերպիչները միանգամից ինձ են հիշելու»։ Թարսի պես իմ ասածն էլ ասած ա։ Այնքան կատակեցի, որ այս տարի Ադրբեջանը տարավ հաղթանակը։
-Որտե՞ղ է ավելի եկամտաբեր երգելը՝համերգներին,թ՞ե կորպորատիվ երեկոներին։
-Ով որ կասի, որ համերգից ավելի շատ գումար է աշխատում, քան կորպորատիվներում երգելիս, վստահ եղեք, որ բացահայտ սուտ է խոսում։
– Երբևէ պատահե՞լ է, որ համաձայնել ես երգել հարսանիքի ժամանակ, և հայտնվելով միջոցառման «կիզակետում», հասկացել ես, որ սխալվել ես՝ համաձայնելով երգել տվյալ մարդկանց համար։
-Լինի ակումբ, ռեստորան թե համերգասրահ, միշտ աշխատել եմ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել գործին։ Գետնից անգամ 5 սմ բարձր հարթակն ինձ հանար բեմ է։ Եթե ես համաձայնել եմ երգել, ուրեմն ես հարգում եմ այդ բեմն ու այդ մարդկանց։ Ես կյանքում «գռդոն» չեմ անում։
- Հարսանիքների ժամանակա այցելուների մեջ լինում են նաև մարդիկ,ովքեր մի քանի բաժակից իրենց կորցնում են,և նրանց համար արդեն միևնույն է՝բեմից «Մուռկա՞»են երգում,թե՞ «Երևան»։
-Անկեղծ եմ ասում,ինձ հետ նման դեպք մինչ օրս չի պատահել։Երբ ես երգում եմ՝ինձ լսում են։Ինձ մշտապես հարգանքով են վերաբերվել։
-Որքա՞ն արժե քո ելույթը հարսանիքներին։
-Ես ստույգ,անփոփոխ գնով չեմ երգում հարսանիքներին։Շատ են եղել դեպքեր,երբ ինձ հրավիրողի ձայնից հասկացել եմ,որ մարդն ի սրտե ցանկանում է,որ երգեմ իրենց հարսանիքին,սակայն հնարավորություն չունի մեծ գումարներ վճարելու։Ես համաձայնել եմ։Անգամ եղել են դեպքեր,որ ելույթից հետո ընդհանրապես հրաժարվել եմ գումարից և իմ կատարումները որպես նվեր եմ մատուցել։Մի անգամ կարաոկե բարում նստած էինք ընկերներիս հետ։Ինձ տեսնելով՝այցելուներից մեկը այնպես սկսեց խնդրել ինձ «Երևան»երգը,որ չէի կարող հրաժարվել։Մեծ հաճույքով երգեցի։Վերջում այդ այցելուն անակնկալ մատուցեց ինձ։Երեք անձի համար դեպի Եգիպտոս ուղեգիր նվիրեց։Հանգիստ՝ 5 աստղանի հյուրանոցում։
-Անվճար երգելով՝տուն չես պահի։
-Ես չեմ ասում,թե միայն անվճար են երգում։Պարզապես ամեն ինչ տեղի է ունենում ըստ իրավիճակի։Ես կարողանում եմ վաստակել այնքան,որ երկու տուն եմ գնել,ամենաթանկ կահույքն եմ գնել։Ուզում եմ,որ իմ հարազատ մարդիկ ապրեն ամենալավ տան մեջ ու ամեն հարցում ունենան լավագույնը։Իսկ ես վարում եմ ոչ այդքան թանկ մեքենա։Ես սիրում եմ իմ մեքենան։Պարտադիր չէ,որ «Jeep»վարեմ,որ տեսնողն ասի՝ «Լիաննան ա...»։Երկաթի կտորով չէ,որ ինձ պետք է հարգեն։Իմ հանդեպ հարգանքը ես վաղուց եմ ձեռք բերել՝շատ ավելի արժեքավոր հիմքերով,քան թանկարժեք մեքենան է կամ հեռախոսը։
-Ի՞նչն է քեզ խանգարում տղամարդկանց հետ հարաբերություններում։
-Երբևէ ոչինչ չի խանգարել տղամարդկանց հետ շփման հարցում։Ես 90 կգ էի,բայց ամենագեղեցիկ ու առնական տղամարդիկ միշտ հետաքրքրվել են ինձնով։
-Ինչու՞ նշեցիր հատկապես 90 կգ լինելդ։
-Դե,շատերի մոտ տարածված կարծիք կա սովորականից մի քիչ գեր մարդկանց մասին։Գաղտնիք,չէ,որ ասում են.«Չաղ է,ո՞վ պետք է նրան ուզի»։Բայց ես երբեք տղամարդկանց ուշադրության պակաս չեմ զգացել։Եղել եմ այնպիսին,ինչպիսին կամ՝առանց ավելորդ ձևականությունների։
-Ամուսնանալու ցանկություն ունե՞ս։
-Ունեմ։Շատ եմ ուզում երեխա ունենալ։Բալիկ եմ ուզում ունենալ իմ սիրած տղամարդուց։
-Ամուսնու և հետևաբար՝ապագա երեխայի հոր թեկնածու կա՞։
-Այո,կա մեկը։Նա շատ լավն է։Ես նրան շատ եմ սիրում։Նա կարող է լինել իմ ամուսինն ու երեխայի հայրը։Շատ եմ ուզում զգալ մայրության բերկրանքը։
–Իսկ ինչի՞ն եք սպասում։
–Ես և քույրս առանց հայր ենք մեծացել։Մայրս մեզ միայնակ մեծացրել՝«100 տեղ» աշխատելով՝այն մութ և ցուրտ տարիներին։Երբ երեխան մեծանում է առանց որևէ մի ծնողի,նա ներքուստ «հաշմանդամ»է։Ես իմ մասին եմ խոսում,որ հանկարծ որևէ մեկը չվիրավորվի։Այդ առումով ես միշտ կիսատ եմ եղել,զգացել եմ հոր բացակայությունը։Չի եղել հոր սերը,հոգատարությունը,քնքշանքը,ինչու՞ չէ,նաև հայրական խստությունը,որը պետք է լիներ,սակայն չկար...Հայրս մեզ թողել ու հեռացել է։Նա անգամ տեղյակ չի չի եղել,թե ինչպե՞ս ենք մեծացել,ի՞նչ ենք կերել,ի՞նչ ենք հագել...
Հորս բացակայության պատճառով ես ինձ թերի եմ զգացել։Չեմ ցանկանա,որ իմ երեխան ևս իրեն թերի զգա այդ առումով։Դա է պատճառը,որ ուզում եմ լիարժեք վստահ լինել ամուսնանալու և մայրանալու իմ որոշման մեջ։Ավելի լավ է երբեք չզգամ մայրության բերկրանքը,քան իմ շտապելու և էգոիզմի պատճառով երեխաս երբևէ իրեն թերի զգա։










