Էմի Ուայնհաուսի Back to Black-ը՝ Մեծ Բրիտանիայի ամենավաճառված ալբոմը (տեսահոլովակ)
Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի Back to Black-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայում 21-րդ դարում ամենաշատ վաճառված ալբոմը:
Official Charts Company-ի տվյալներով՝ այս պահին վաճառվել է 2006-ին թողարկված 3,26 մլն ալբոմ: Այսպիսով, Ուայնհաուսի ձայնասկավառակը առաջ է ընկել նախորդ առաջատարից՝ Ջեյմս Բլանտի կողմից 2005-ին թողարկվախ Back to Bedlam ալբոմից: Վերջինիս վաճառքի քանակը 3,25 մլն է:
Ամենամեծ վաճառքն ունեցող ալբոմի վարկանշային աղյուսակի առաջին եռյակը եզրափակել է Դայդոյի No Angel ալբոմը, որը թողարկվել է 2001-ին, հաղորդում է Lenta.ru-ն:
Back to Black-ը Էմի Ուայնհաուսի երկրորդ ու ամենահայտնի ալբոմն է: Այդ ալբոմի շնորհիվ երգչուհին 2008-ին ստացել է «Գրեմմիի» 5 մրցանակ: Դրա վաճառքը կտրուկ աճեց 27-ամյա Էմիի մահից հետո:










