Մեկնարկել է Աշխարհի նոր «Յոթ հրաշալիքների» ընտրության եզրափակիչ փուլը (լուսանկարներ)

21:29 • 25.08.11

Մեկնարկել է «Յոթ նոր հրաշալիք» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը, որի թեկնածուները առաջադրվել են՝ սկսած 2007-ից: Վերջնական ցուցակ է մտել 28 բնական հուշարձան, հաղորդում է Travel-ը:

Քվեարկությունը տեղի է ունենում հեռախոսի կամ մրցույթի պաշտոնական կայքի միջոցով: Քվեարկողները հնարավորություն ունեն ընտրել ընդամենը 7 հուշարձան:

Քվեարկությանը տևելու է մինչև 2011-ի նոյեմբերի 11-ը: Ցուցակում են հայտնվել Հորդանանում գտնվող Մեռյալ ծովը, Պուերտո Ռիկոյում գտնվող տրոպիկական Էլ Յունկե անտառը, ամերիկյան Գրանդ Կանյոնը, Բրազիլիայի ու Արգենտինայի Իգուասու ջրվեժները և այլ վայրեր:

Մեռյալ ծով, Հորդանան

Գրանդ Կանյոն, ԱՄՆ

Յունկե, Պուերտո Ռիկո

Իգուասու, Բրազիլիա, Արգենտինա

Կեղտային հրաբուխներ, Ադրբեջան

 

Կիլիմանջարո, Տանզանիա