Մեծահասակներու համար 24 ձայնասկավառակ եմ ձայնագրել, սակայն Հայաստանում մանուկներու երգիչ եմ. Յորգանց
«Ես մեծահասակներու համար 24 ձայնասկավառակ եմ ձայնագրել, սակայն Հայաստանում ես մանուկներու երգիչ եմ»,- այսօր Երևանում կայացած ասուլիսին ասաց աշխարհահռչակ երգիչ Մարթեն Յորգանցը։
«Ուր որ կանցնեմ, ինձ «ճիկույթիգ» կասեն,- նշեց երգիչը։- Այն ժամանակների ճիկույթիգները մեծացել են, հիմա նոր ճիկույթիգներ են»։
Մանկագիր երգիչը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե սերնդեսերունդ երեխաները փոխվում են։ «Մինչև հինգ-վեց տարեկան մանուկները չեն փոխվիր, նույն են, ու անոնց մանկական երգեր պետք են, հինգ-վեց տարեկանեն ետք կփոխվին, կդառնան իրենց մեծերու նման»,- նկատեց նա։
Խոսելով հայ մանուկների մասին՝ նա նշեց, որ այստեղ նա անհամեմատ ավելի շատ տաղանդավոր փոքրիկների է հանդիպում, քան արտերկրում. «Ուրիշ երկրներում ասքան տաղանդ չկա։ Չես կրնար ասել՝ սա երգը սորվեցեք, երեք ձայնով երգեք, այստեղ մեկ րոպեում կսորվեն»։










