Ներկայացվելու է Մակարևիչի Евино Яблоко գիրքը

11:45 • 25.08.11

Այսօր մոսկովյան «Բիբլիո-Գլոբուս» առևտրի տան գրախանութում վաճառքի կհանվի Машина времени խմբի առաջնորդ Անդրեյ Մակարևիչի նոր՝ «Евино яблоко» գիրքը։

«Ինձ համար սա բավականին սկզբունքային պատմություն է, քանի որ ես արդեն ունեմ 5- 6 գիրք, սակայն դրանք հազիվ թե հնարավոր լինի գրական համարել. դրանք քիչ թե շատ հումորային հետազոտություններ են, էսսեներ, ինչ-որ ակնարկներ։ Իսկ գրականությունը, իմ սուբյեկտիվ հասարակ կարծիքով, այն է, ինչ շարադրում են, ոչ թե այն, ինչ նկարագրում են»։

Հեղինակը նշել է, որ չի ցանկանում որ գիրքն ընդունվի որպես ինքնակենսագրություն, չնայած այն բանին, որ գլխավոր հերոսը նույնպես երաժիշտ է, որ իր գործունեությունը սկսել է 70-ականներին։

Նա պատմել է, որ գիրքը «շատ մեծ պատմություն է», որում մի քանի ուղղություններ կան. այն կնոջ և տղամարդու հարաբերությունների, հեղինակի աչքում աշխարհի կառուցվածքի շուրջ պատկերացումների մասին է, ինչպես նաև այն մասին, թե ինչ է հրաշքը։

Մակարևիչն արդեն մի քանի տասնյակ գրքեր ունի, այդ թվում բանաստեղծությունների և երգերի հեղինակային ժողովածուներ, ինչպես նաև խոհարարության և դայվինգի մասին գրքեր։