Անիմացիոն ֆիլմ՝ Մեծ Եղեռնի մասին (տեսանյութ)

19:20 • 27.08.11

Երեկ Նարեկացի արվեստի միությունում ցուցադրված «Կռունկ» 25 րոպեանոց անիմացիոն ֆիլմը Հայաստանի զարգացման բոլոր շրջանների մասին է:Գրերի գյուտին ու ստեղծարար ժողովրդի խաղաղ կյանքից դրվագներին ֆիլմում հաջորդում են եղեռնի սարսափելի տեսարանները: Ժան Հակոբյանի խոսքերով՝ ֆիլմի ստեղծման համար առիթ հանդիսացավ եղեռնի թեման անիմացիայի միջոցով ներկայացնելու ցանկությունը: Ըստ ռեժիսորի՝ հայ երեխան վաղ հասակից պետք է ծանոթ լինի իր ազգի պատմության և՛ փառավոր, և՛ արյունահեղ դրվագներին:

«Կռունկ» ֆիլմի ռեժիսոր Ժան Յակոբյանը ծնվել ու մեծացել է Իրանում: նրա կարծիքով հայրենասեր կամ պարզապես հայ լինելը Հայաստանում ապրելով չի որոշվում. Կարևորը հայրենիքի ապագա բարեկեցությանը ուժերի ներածին չափով օժանդակելն ու այդ հայրենիքի հոգսով ապրելն է: