Գյոթեն գլխավորել է ամենաազդեցիկ գերմանացիների ցուցակը
Վոլֆգանգ Գյոթեն ճանաչվել է բոլոր ժամանակների մեծագույն գերմանացին: Հարցումը անցկացվել է Bild թերթի պատվերով:
Հարցմանը մասնակցած 2000 գերմանացիների 16 տոկոսը Գյոթեին համարել են երկրի պատմության մեջ կարևորագույն դերակատարում ունեցած մարդ:
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արևմտյան Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենհաուերը, երրորդը՝ ֆիզիկոս Ալբերտ Էնշտեյնը:
Մեծագույն գերմանացիների ցուցակի չորրորդ հորիզոնականում է Օտտո ֆոն Բիսմարկը՝ Գերմանական կայսրության առաջին կանցլերը:
Մեր օրերում Գերմանիայի քաղաքացի հանդիսացող ընդամենը երկու մարդ է հայտնվել Bild-ի վարկանշային աղյուսակում՝ միավորված Գերմանիայի կանցլեր Գելմուդ Կոլն ու և նախկին կանցլեր Գելմուդ Շմիդտը, ովքեր համապատասխանաբար զբաղեցրել են ցուցակի 5-րդ և 7-րդ հորիզոնականները:










