Իրանի հայ համայնքը լավ վիճակում է (տեսանյութ)

19:32 • 27.08.11

Նարեկացի արվեստի միությունում «Հայաստանում իրանի համայնքի օրերը» ծրագրի շրջանակներում առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվեց Նոր Ջուղա փաստավավերագրական ֆիլմը:

Երիտասարդ ռեժիսորի դեբյուտային աշխատանքը Նոր Ջուղայի հայկական համայնքի մասին է: Ֆիլմի հերոսները նոր Ջուղայի սովորական բնակիչներ են ,որոնք ապրում են իրենց առօրյա հոգսերով: Հայրենիքից հեռու, բայց հայրենիքի կարոտը սրտում՝ հայերը չեն դժգոհում իրենց ներկա վիճակից: Նոր Ջուղայում գործող 13 եկեղեցի կա, և հենց հոգևոր հայրերն էլ համախմբում են տեղի բնակիչներին:

Ֆիլմի ռեժիսոր Արսեն Գասպարյանը ֆիլմի նկարահանման ժամանակ մեկ ամիս ապրելով նորջուղայեցիների հետ՝ վստահեցնում է. հայկական համայնքն այստեղ խնդիրներ չունի: Նոր Ջուղա ֆիլմի ռեժիսոր Արսեն Գասպարյանը համոզված է, որ օտար երկրներում ապրող հայ համայնքների մասին պատմող ֆիլմերը շատ կարևոր դեր կարող են ունենալ Հայասատանի միջազգային ճանաչման հարցում: Փոքր տարածք , բայց աշխարհասփյուռ ստեղծագործ ժողովուրդ ունեցող ազգի համար կարևոր են բոլոր, այդ թվում՝ փոքրիկ ներդրումները: