Այսօր փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը կնշեր 53-ամյակը (տեսահոլովակ)
Եթե Մայքլ Ջեքսոնը ողջ լիներ, այսօր կնշեր իր 53-ամյակը:
SuteUA-ն հիշեցնում է, որ Ջեքսոնը մահացել է 2010-ի հունիսի 25-ին՝ 50 տարեկանում: Իր բազմամյա գործունեության ընթացքում երգիչը դարձավ աշխարհի ամենահռչակավոր անձանցից մեկը:
Ջեքսոնի «Thriller» ալբոմը համարվում է փոփ երաժշտության պատմության ընթացքում ամենավաճառվածը, իսկ «Off the Wall» (1979), «Bad» (1987), «Dangerous» (1991) և «HIStory» (1995) ձայնասկավառակները մեծ տարածում են գտել ողջ աշխարհում:
Ջեքսոնն իր երաժշտական կարիերայի ընթացքում ստացել է 13 «Գրեմմի» մրցանակ, 26 American Music Awards և այլն: Ընդհանուր առմամբ, նրա թողարկած ձայնասկավառակների թիվը 750 մլն է: Երգչի մահից հետո առաջին 12 ամիսների ընթացքում վաճառվել է 35 մլն սկավառակ:










