Հայտնի են MTV Video Music Awards 2011-ի հաղթողների անունները
Լոս Անջելեսում կայացավ ամերիկյան MTV երաժշտական հեռուստաալիքի Video Music Awards ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ երգչուհի Քեթի Փերին. նրա Firework երգը հաղթող ճանաչվեց «Տարվա վիդեո» անվանակարգում։
«Կանացի լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լեդի Գագայի Born This Way երգը, «Տղամարդու լավագույն տեսահոլովակ» անվանակարգում՝ Ջասթին Բիբերի U Smile–ը։
Լեդի Գագան ևս մեկ մրցանակի արժանացավ «Լավագույն իմաստային տեսահոլովակ» (Born This Way) անվանակարգում։
Լավագույն նորեկ կատարող» անվանակարգում մրցանակը հանձնվեց ամերիկացի ռեփեր Թայլեր Օքոնմային (բեմական անունը՝ Tyler, The Creator), «Լավագույն հիփ-հոփ տեսահոլովակ» ճանաչվեց Նիքի Մինայի «Super Bass–ը, «Լավագույն ռոք տեսահոլովակ»՝ Ֆու Ֆայթերսի Walk-ը, իսկ «Լավագույն փոփ տեսահոլովակ»՝ Բրիթնի Սպիրսի Till the World Ends–ը։
«Պարարվեստ» անվանակարգում մրցանակը հանձնվեց երգչուհի Բեյոնսեին։
Video Music Awards-ը շոու բիզնեսի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից է: Այս տարի այն նվիրված էր երգչուհի Էմի Ուայնհաուսի հիշատակին։ Ի դեպ, սկանդալային Ուայնհաուսը երբեք չի մասնակցել նման միջոցառումների։
Մրացաբակաբաշխության ժամանակ հերթական անգամ հանդիստեսին «ցնցել է» էպատաժային երգչուհի Լեդի Գագան, որը բեմ է դուրս եկել թուխ տղամարդու կերպարով՝ դասական սև անդրավարտիքով և սպիտակ շապիկով։ Հանդիսատեսը Լեդի Գագային ճանաչել է միայն այն ժամանակ, երբ նա նստել է դաշնամուրի առջև և երգել է։
Իսկ ահա 29-ամյա երգչուհի Բեյոնսեն իր ելույթի վերջում հայտարարեց, որ հղի է։










