MTV Video Music Awards–ում «Տարվա վիդեո»–է ճանաչվել Fireworks–ը (տեսանյութ)
11:04 • 29.08.11
Լոս Անջելեսում անցկացված ամերիկյան MTV երաժշտական հեռուստաալիքի Video Music Awards ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա վիդեո» է ճանաչվել Քեթի Փերիի Fireworks–ը։ Ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, Փերին այս տարի միանգամից 9 անվանակարգում էր առաջադրվել։
Այդ անվանակարգում նրա հետ պայքարում էին բրիտանացի երգչուհի Ադելը (Rolling in the Deep), ամերիկյան Beastie Boys խումբը (Make Some Noise), Բրունո Մարսը (Grenade):
Placeholder










