Օդեսայի հոբելյանին հայկական նվագախումբ ելույթ կունենա

10:14 • 29.08.11

Սեպտեմբերի 5–ին Օդեսայում կայանալիք «Բարեկամների հանդիպում» մշակույթի ու արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում կայանալու է Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Ուկրաինայի վաստակավոր արտիստ Ալեքսեյ Բոտվինովի համատեղ համերգը։

Հնչելու է Չայկովսկու՝ ֆորտեպիանոյի և նվագախմբի առաջին կոնցերտը, հայտնում է analitika.ua կայքը։

Փառատոնն ընդգրկված է Օդեսայի 217–ամյակին նվիրված միջոցառումների ցանկում։