Կուստուրիցան Բոսնիայում ռուսական գյուղ է հիմնելու
Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան այսօր սերբական մամուլին հայտնել է, որ պատրաստվում է Բոսնիա Հերցեգովինայում կառուցել էթնոբնակավայր՝ «Ռուսական գյուղ»։ Նրա խոսքերով՝ ճարտարապետական նախագիծն արդեն կազմվել է և ընտրվել է վայրը՝ Սարաևոյից քիչ հեռու։
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, «Ռուսական գյուղը» կտեղկայվի ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա գտնվող տարածքում, այնտեղից հրաշալի տեսարան կբացվի Սարաևոյի վրա։ Գյուղը կզբաղեցնի 3,5 հեկտար տարածք և իրենից կներկայացնի 19-րդ դարի վերջի ռուսական բնակավայր։ Գաղափարական որոշումը հատատված է, շուտով կսկսվի նաև շինարարությունը։ Ռեժիսորի խոսքերով ուղղափառ «Ռուսական գյուղը» կհարստացնի Սարաևոյի շրջակայքը, կնպաստի բազմամշակութայնության զարգացմանը։
Կուստուրիցան հայտնել է, որ նախագիծն իրականացնում են երկու ընկերություններ։ Դրանցից մեկը պատկանում է իրեն՝ 51% բաժնեմասով, մյուսը՝ ռուս նախկին գեներալ, այժմ հաջողակ գործարար Ալան Գլազովին։ Կուստուրիցայի խոսքերով՝ վերջերս Գլազովն առաջարկել էր իրեն ռուսական Կովկասում համատեղ էթնոգյուղ կառուցել, և այդ մասին սկզբունքային պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել։










