Ջիվան Գասպարյան կրտսերը «Շարկ տարոնալարի» միջազգային փառատոնին ՅՈՒՆԵՍԿՕ—ի մրցանակին է արժանացել

21:45 • 31.08.11

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում օգոստոսի 30–ին ավարտվել է «Շարկ տարոնալարի» (Արևելքի ձայներ) միջազգային երաժշտական փառատոնը։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, փառատոնի գրան պրի մրցանակին (10 000 ամերիկյան դոլար) արժանացել է Հարավային Կորեան ներկայացնող խումբը։

Առաջին հորիզոնականը կիսել են Լիտվան և Չինաստանը, երկրորդ տեղը՝ Ուզբեկստանը, Ռուսաստանը և Իրանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Թուրքմենստանի, Վրասատանի և Մադագասկարի ներկայացուցիչները։ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից սահմանված հատուկ մրցանակի են արժանացել Հայաստանի (Հայաստանը ներկայացնում էր Ջիվան Գասպարյան կրտսերը), Ադրբեջանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։

«Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացել է Ճապոնիան ներկայացնող խումբը։