Բռնությունը մերժվեց պարերով (տեսանյութ)

17:21 • 03.09.11

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում երեկ երեկոյան «Կանանց իրավունքների» կենտրոնի նախաձեռնությամբ «Միհր» թատրոնի մասնագետները պարային շարժումներով ու ժեստերով անցորդներին ու հրապարակում հավաքված մարդկանց ներկայացրեցին կանանց նկատմամբ կիրառվող բռնության մասին պար-ներկայացում:

Լռությամբ, միայն պարային շարժումներով բռնության մասին խոսելու գաղափարը նոր ու յուրօրինակ մոտեցում էր վերջին շրջանում անընդհատ խոսվող բռնությունների ու կանանց իրավունքների մասին իրազեկության գործում: «Սա, իհարկե, փոքրիկ կաթիլ է այդ մեծ խնդրի լուծման գործում, բայց պետք չէ մոռանալ, որ փոքր կաթիլներից է բաղկացած ծովը»,- նշեց «Կանանց իրավունքների» կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը հավատալով, որ եթե անգամ անցորդներից մի քանիսի համար էլ պարզ դառնա խնդրի էությունը, ուրեմն նախաձեռնությունը կարելի է հաջողված համարել: «Միհր» պարային թատրոնի մասնակիցներին իրենց շարժումներով սկզբում պատկերեցին ընտանեկան բռնության տեսարաններ: Պարը, սակայն, ավարտվեց հաշտությամբ, և համատեղ ուժերով սպիտակ պաստառի վրա գրվեց «Ո’չ» ընտանեկան բռնությանը: