Սոցիալական ցանց ննջեցյալների համար

01:19 • 03.09.11

Ռուսական "Помни про" սոցիալական կայքն արդեն սկսել է իր աշխատանքն ինտերնետում: Այստեղ կարելի է մահացած մարդկանց մասին էջեր ստեղծել:
Lenta.ru.-ն հաղորդում է‚ որ կայքում կարելի է գրանցել մտերիմներին կամ հայտնի մարդկանց: Արդեն ստեղծվել են մի շարք հանրաճանաչ մարդկանց ‚ օրինակ՝ Վլադիսլավ Լիստևի‚ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսեյ Երկրորդի‚ դերասան Ալեքսանդր Աբդուլովի էջերը:
"Помни про"-ն սոցիալական ցանց է‚ որի ցանկացած էջին մարդիկ կարող են գրառումներ կատարել և կարծիքներ հայտնել: