Ով է իրականում գրել Շեքսպիրի դրամաները. Հոլիվուդում սկանդալ է հասունանում (թրեյլեր)

Շեքսպիրի երկրպագուները արշավ են սկսել՝ ընդդեմ Հոլիվուդում նկարահանվող «Անանուն» ֆիլմի։ Տեժիսոր Ռոլանդ Էմերիխն այս ֆիլմում փորձում է ապացուցել այն վարկածը, որ Շեքսպիրն իր կյանքում ոչ մի տող չի գրել։ Ըստ այդ տեսության, որը սատարում են սակավաթիվ գիտնականներ, Շեքսպիրի բոլոր գլուխգործոցների հեղինակը Էդվարդ դը Վերն է, որը 17–րդ դարում Օքսֆորդի դուքսն էր։ Շեքսպիրի անվան տակ գրելով՝ նա նպատակ է ունեցել քաղաքական իշխանություն ստանալ զանգվածների նկատմամբ։
Ի դեպ, ինչպես ռեժիսորն է ասում, փաստը, որ Շեքսպիրը չի գրել իր հանճարեղ դրամաները, միայն մեկն է այն սկանդալներից, որ կբացահայտի ֆիլմը։
Մինչ Մեծ Բրիտանիայում հասարակական նախաձեռնություն է ձևավորվում այս ֆիմի դեմ, կինոնկարի ստեղծագործական խումբն արդեն թողարկել է ֆիլմի միջազգային թրեյլերը։










