Հիտլերի մոմե արձանի մոտ պահակախումբ է կանգնեցվել

21:05 • 05.09.11

Լոնդոնի մադամ Տյուսոյի թանգարանի ղեկավարությունը ստիպված է եղել առանձին պահակախումբ վարձել` հաճախորդներին Հիտլերի արձանի մոտ նացիստական ողջույնի ժեստն իրականացնելն արգելելու համար հաղորդում է Росбалт-ը:

Թանգարանի ղեկավարությունը նման որոշում է կայացրել տհաճ միջադեպից հետո. հրեական մի ընտանիք, որը նախորդ ամիս հաճախել էր թանգարան, սարսափել է` տեսնելով, թե ինչպես են հաճախորդները նկարվում Հիտլերի արձանի մոտ` նացիստների նմանությամբ ձեռքը բարձրացնելով վերև:

Այդ միջադեպից հետո թանգարանի մամլո խոսնակը ներողություն է խնդրել հրեական ընտանիքից, ինչից հետո Հիտլերի արձանի մոտ անվտանգության աշխատակիցներ են հայտնվել: